Քաղաքները տալիս են ԲՀԿ-ին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում

Քաղաքները տալիս են ԲՀԿ-ին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում
Գյումրին միակ քաղաքը չէ, որտեղ ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել` պաշտպանել ԲՀԿ թեկնածուին: Առաջիկայում տեղի ունենալիք ԳՄ նիստին «կպարզվի», որ այդպիսի երկու-երեք քաղաքներ եւս կան: Այդ քաղաքները ՀՀԿ-ն «կտա» ԲՀԿ-ին: Այս պահին նշվում են Սիսիանի եւ Մասիսի անունները: Աբովյանի մասին առայժմ խոսք չկա: Բարտերը հասկանալի է, 2013-ի ընտրություններն են ու Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը, քավորը, ինչպես միշտ՝ Հովիկ Աբրահամյանը: Այնուհանդերձ, պնդում կա, որ ինչպես Ռուսաստանն ու ԲՀԿ-ի հայտնի «պապան» թույլ չտվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտնի կոալիցիա, եւ այդ որոշումը կայացվեց, իսկ առավել ստույգ՝ Ծառուկյանին փոխանցվեց մեկ գիշերվա ընթացքում, այդպես էլ Հովիկ Աբրահամյանի քավորությամբ տրված խոստումը, որ «ԲՀԿ-ն 99 տոկոսով պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», մեկ գիշերվա ընթացքում կարող է «ետ կանչվել» ընտրությունների անմիջապես նախաշեմին: Արդյունքում ԲՀԿ-ական քաղաքապետերն արագ ռեժիմով կդառնան ՀՀԿ-ականներ: