Ճոխ, տոնական սեղանի շուրջ

Ճոխ, տոնական սեղանի շուրջ
Գագիկ Ծառուկյանը, որ չէր մասնակցել իր կուսակցին` երկրորդ համարին, անձեռնմխելիությունից զրկելու սրտամաշ քննարկումներին եւ «հանձնման» արարողությանը, շաբաթ օրն իսկապես վերադարձել է Բելառուսից ու Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, նստել «նախագա ջանի» հետ նույն սեղանների շուրջ:



Ի դեպ, բացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, մնացյալ «սիլավիկները» չեն մասնակցել հարսանիքին, այդ թվում եւ Վովա Գասպարյանը: Հարսանիքին չի մասնակցել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնականաբար, եղել են Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն իրենց կանանց հետ, այդ թվում եւ Ծառուկյանը:  Ի դեպ, կիրակի օրն էլ Հովիկ Աբրահամյանի տիկնոջ` տիկին Ջուլյայի ծննդյան օրն է եղել: Փաստորեն, Վ. Պուտինն ու նա նույն օրն են ծնվել: