Պահանջներ՝ հանուն հուշարձանների

Պահանջներ՝ հանուն հուշարձանների
Facebook սոցցանցում մի քանի օգտատերեր հանդես են եկել  նախաձեռնությամբ.  «Ստորագրահավաք` հանուն հուշարձանների ճիշտ պահպանության» խորագրի ներքո ստորագրողները պահանջում են`



1. Չեղյալ համարել ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը և վերադարձնել հուշարձանները իրենց նախկին վայրերը:

2. Ֆինանսական միջոցները ուղղել հուշարձանների հաշվառման, անձնագրավորման, տեղում վերանորոգման, տեղանքի բարեկարգման, վերահսկման և տուրիստական երթուղիներում ավելացման վրա:

3. Հստակեցնել «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը՝ սահմանելով, թե որոնք են այն բացառիկ դեպքերը որոնց ժամանակ կարելի է տեղափոխել հուշարձանները:



 



4. Օրենքով սահմանել հանրային կամ ազգային նշանակություն ունեցող նյութական կամ հոգևոր արժեքների նկատմամբ ցանկացած գործողության դեպքում հանրային քննարկումներ կազմակերպելու կարգը:



 

5. Մինչ օրս ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ից դուրս բերված, տեղափոխված կամ կորած հուշարձանների և այլ մշակութային արժեքների վերաբերյալ ներկայացնել հանրային հաշվետվություն և ձեռնամուխ լինել դրանց վերադարձմանը: