Քննարկում են հինգ տաճարների ճակատագիրը

Քննարկում են հինգ տաճարների ճակատագիրը
Այսօր կայացել է Մշակութային հուշարձանների վերականգնման հարցերով հայ-վրացական հանձնախմբի առաջին աշխատանքային հանդիպումը: Հիշեցնենք, որ այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը,  հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաց ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ փորձագետներ: Հանձնախմբի անդամները քննարկել են Վրաստանի տարածքում գտնվող հինգ տաճարների` Սբ. Նշան, Սբ. Գեւորգ, Նորաշեն, Սբ. Մինաս եւ Կարմիր Ավետարան, տնօրինման հարցը: