Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ»-ը՝ ամենաշատ գնված գրքերի ցանկում

Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ»-ը՝ ամենաշատ գնված գրքերի ցանկում
«Արմենպրես»  լրատվական գործակալության կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ նախորդ յոթ օրերի ընթացքում ամենաշատ գնված գրքերի ցանկը գլխավորում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»:



Երկրորդ տեղում Գրիգոր Նարեկացու կրկնակի շապիկով «Մատյան ողբերգության» գիրքն է: Հայերեն թարգմանված գրքերից ամենաշատը գնում են Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը» և Հանս Քրիստեան Անդերսենի «Հեքիաթները»:



Ցանկի հինգերորդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքն է, որին հաջորդում է Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»:



Երևանյան գրախանութներոում պահանջված է նաև թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» գեղարվեստական գիրքը: Այն ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: «Ստամբուլի բիճը»-ը գրքին հաջորդում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» ստեղծագործությունը: Հայ ընթերցողն ուշադրությունից դուրս չի թողնում նաև դասական գրողներին. իններորդ հորիզոնականում Նար-Դոսի «Երկեր» ժողովածուն է: Ցանկի տասներորդ հորիզոնականը Գարեգին Խանջյանի «Ենոքի աչքը» գրքինն է:



Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան հինգ գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյան տապան», «Մեկ պրինտ», «Բյուրոկրատ» և «Բուքինիստ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: