Ազգայնականները մտահոգված են

Ազգայնականները մտահոգված են
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը (ԳԽ) քննարկելով ՀԱՄ հայաստանյան ու սփյուռքյան կառույցների տեսակետներն ու մտահոգությունները ս.թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ, ինչպեսեւ դրանք քննարկելով Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհրդի հետ, հանգել է վերջնական որոշման, ինչը պարտադիր է ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների բոլոր անդամների համար:«Փետրվարի 16-ին ՀԱՄ տարածքային եւ սփյուռքյան կազմավորումները, ինչպես նաեւ ՀԱՀ մասնաճյուղերը կստանան համապատասխանաբար ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՀ Խորհրդի ներկազմակերպական թվագրված շրջաբերականները, որոնցում կլինեն կառույցների անդամների արտահայտած կարծիքների, տեսակետների ու մտահոգությունների պատասխանները, ինչպեսեւ ՀԱՄ ու ՀԱՀ ղեկավար մարմինների վերջնական պարտադիր որոշումները:



Հայ արիականներն ու ազգայնականները.



- Հայտարարում են, որ Հայաստանի նախագահի հերթական ընտրության վարկաբեկումների փորձը, ի սկզբանե, ներքին ու արտաքին խառնակիչ ուժերի կողմից ծրագրված էր: Այն արտահայտվեց եւ՜ մինչընտրական եւ՜ նախընտրական գործընթացներում, հստակ եւ որոշակի դրսեւորումներով ու քաղաքական եւ դիվանագիտական ցուցադրական վերաբերմունքով:



- Պատրաստ են հայանպաստ բոլոր ուժերի հետ պայքարելու բոլոր տեսակի միջամտությունների դեմ, հատկապես՝ արտաքին, որոնք կարող են խաթարել ընտրությունների բնականոն ընթացքը:



- Կիսում են ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների անդամների այն մտահոգությունները, որ այս ընտրություններին, հենց թեկնածուների առաջադրման պահից եւ այնուհետ եղան որոշ թեկնածուների՝ ՀՀ նախագահի պաշտոնին անհամարժեք եւ անգամ մարդկային խեղկատակության հասնող դրսեւորումներ (որ մանրամասն ներկայացված են շրջաբերականներում), ինչը սակայն չի նսեմացնում երկրի նախագահի ընտրության կարեւորությունը եւ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը:



- Կարեւորում են, որ առնվազն մի քանի թեկնածուներ լիովին համապատասխանում են ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու, ինչը եւ մրցակցային ու տարակարծիք է դարձրել ՀՀ նախագահի հերթական ընտրությունը եւ Հայաստանի բնակչությանը ընտրելու հնարավորություն է ընձեռել:



- Տրամաբանական են համարում նաեւ մի շարք քաղաքական ուժերի թեկնածուների չառաջադրվելու հանգամանքը, հաշվի առնելով նրանց ներկա կարգավիճակն ու հնարավոր թեկնածու անձերի հնարավորությունները:



- Պարտադիր եւ կարեւոր են համարում ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցելը եւ սեփական ձայնին տեր լինելը, ինչպեսեւ՝ ՀԱՄ ու ՀԱՀ ղեկավար մարմինների շրջաբերականներում նշված թեկնածուի օգտին քվեարկելը՝ ըստ շրջաբերականների քաղաքական ու կերպարային մեկնաբանությունների եզրահանգման:



Հայ արիականներն ու ազգայնականները շնորհավորում են հայությանը փետրվարի 18-ի՝ հայ համազգային շարժման եւ ազատագրական պայքարի 25-ամյակի առթիվ եւ կարեւոր են համարում հենց այդ օրը ՀՀ նախագահի ընտրության հարցն ազատ ու արդար անցկացնելը, ներքին ու արտաքին խառնակչություններից զերծ մնալը»,- նշված է

Հայ Արիական Միաբանություն Հայ Ազգայնականների համախմբում կազմակերպության հաղորդագրության մեջ։