Լույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գիրքը

Լույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գիրքը
«Անտարես» հրատարակչությունը տեղեկացնում է, որ լույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գիրքը:



 



Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տեւողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժեւորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլեւ գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձեւաբանությամբ եւ հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ:



 



Գիրքը կարող եք ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից: