Հայ աշակերտները լավագույնն են

Հայ աշակերտները լավագույնն են
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը և Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնն անցկացրել են հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ ռուսաց լեզվի XII-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է շուրջ 4000 դպրոցական: Առաջին փուլը լավագույնս հաղթահարած Ասիայի և Եվրոպայի շուրջ 30 երկրի 3000 աշակերտ հունիս 19-21-ը Մոսկվայի պետական համալսարանում մասնակցել է  օլիմպիադայի երկրորդ փուլին: Նշված փուլին Հայաստանը ներկայացրել է հանրապետության տարբեր դպրոցների 12-17 տարեկան  5 աշակերտ:


Օլիմպիադայի արդյունքում երկու առաջին պատվավոր տեղերը զբաղեցրել են Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի և Ստեփանավանի թիվ 2 դպրոցի սաները`Թումոյան Լուսինեն և Կիրակոսյան Նինան: Խրախուսական մրցանակի է արժանացել նաև սահմանապահների երեխաների  դպրոցի աշակերտուհի Մարինա Տիմոշինան: Օլիմպիադայի ողջ ընթացքում աշակերտներին ուղեկցել է Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի Անաիդա Գրիգորյանը: