Կուսումնասիրվի Ազգային գրադարանի ընդհանուր վիճակը

Կուսումնասիրվի Ազգային գրադարանի ընդհանուր վիճակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում իրականացնել բոլոր ուսումնասիրությունները և ներկայացնել արդյունքները: 
Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամների համար: