Դասթին Հոֆմանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Դասթին Հոֆմանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ամերիկացի հանրաճանաչ դերասան Դասթին Հոֆմանն քաղցկեղի դեմ բուժում է անցել, որի արդյունքները եղել են դրական: Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», այս մասին հաղորդել է Հոֆմանի ներկայացուցիչը, որի համաձայն քաղցկեղը հայտնաբերվել էր վաղ շրջանում, և դերասանը բարեհաջող ավարտված վիրահատություն է անցել:
 
«Հոֆմանն իրեն լավ է զգում, առողջական վիճակը լավ է», - նշել է դերասանի ներկայացուցիչ Ջոդի Գոթլիբը:
 
Գոթլիբը սակայն չի հայտնել, թե քաղցկեղի որ տեսակն է հայտնաբերվել դերասանի մոտ:
 
Նրա համաձայն, Հոֆմանը կհետևի բուժող բժշկի խորհրդին և կանցնի քաղցկեղի վերադարձը կանխարգելող բուժում:
 
«Օսկար»-ի երկակի դափնեկիր 75-ամյա Դասթին Հոֆմանը վերջին տարվա ընթացքում իրականացնում էր իր՝ որպես ռեժիսորի առաջին «Քառյակ» (Quarter) կինոնկարի առաջ քաշելու աշխատանքները:
 
Հոֆմանը մինչև այս տարվա վերջ նախատեսում է նկարահանել ևս երկու կինոնկար՝ Ռալդ Դալի պատմվածքի հիման վրա նկարահանվող «Էզիո Տրոտ» (Esio Trot) և «Տղաների երգչախումբ» (Boys Choir) կինոնկարները:

Օսկարակիր դերասանն այս տարվա հուլիս ամսին ավարտել էր նկարահանումները Ջոն Ֆավրոյի «Շեֆ խոհարար» (Chef) կինոնկարում: