Տողի մելիքական ապարանքը նորոգվում է (տեսանյութ)

Տողի մելիքական ապարանքը նորոգվում է (տեսանյութ)

Պետական միջոցների ներդրմամբ իր երբեմնի շքեղ տեսքն է վերագտնում Տողի մելիքական ապարանքը: Մոտ 4 տարի առաջ Տող գյուղում մեկնարկած վերականգնողական աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Հողի և այլ շինությունների տակ թաղված, 400-ամյա մելիքական ապարանքի վեհաշուք պատկերն օր-օրի բարձրանում է ավերակներից: Արցախի հեռուստաընկերությունը ներկայացնում է հետևյալ ռեպորտաժը հնավայրից: