Դասական միջամտություն. Ալբեր Կամյու

Դասական միջամտություն. Ալբեր Կամյու

Քիչ-քիչ արվեստագետը, անգամ ամենամեծարվածը, միայնակ է մնում կամ լավագույն դեպքում իր ժողովրդի կողմից ընդունվում է լայն մամուլի կամ ռադիոյի միջնորդությամբ, որոնք նրան ներկայացնում են հարմար ու պարզեցված ձևով: Որքան արվեստագետը մասնագիտանում է, այնքան, իրոք, անհրաժեշտ է դառնում հանրամատչելիությունը: Միլիոնավոր մարդիկ այսպես ցանկություն կունենան ճանաչել մեր ժամանակի այս կամ այն մեծ արվեստագետին, քանի որ նրանք լրագրերից իմացել են, որ նա դեղձանիկներ է պահում կամ որ միշտ ամուսնանում է միայն վեց ամսով: Ամենամեծ հռչակն այսօր այն է, երբ գրողով հիանում են կամ ատում են նրան՝ առանց ընթերցելու: Յուրաքանչյուր արվեստագետ, որը ցանկանում է հռչակ ձեռք բերել մեր հասարակության մեջ, պարտավոր է իմանալ, որ ինքը չի լինելու այդ հռչակավորը այլ մեկ ուրիշը իր անվան տակ, որը ի վերջո, իրենից խույս կտա և գուցե մի օր իր մեջ սպանի իսկական արվեստագետին:



«Շվեդական ճառեր»