«Իմ քաղաքի ժամանակակիցը»

«Իմ քաղաքի ժամանակակիցը»

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսը: Այն Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին հեղինակել է մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել  նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև   հոկտեմբերի 30-ը: