Դասական միջամտություն. Էրիխ Մարիա Ռեմարկ

Դասական միջամտություն. Էրիխ Մարիա Ռեմարկ

Կար, չկար մի ալիք կար, ինչ որ ծովում, ասենք Կապրիի ծովախորշում: Եվ ալիքն այդ սիրում էր ժայռին: Նա շռայլում էր ժայռին իր փրփուրներով և ջրափոշով, գիշեր ու զօր համբուրում էր նրան, գրկում էր իր սպիտակ թևերով: Ալիքը հառաչում էր, լացում և աղերսում. «Արի ինձ մոտ ժայռ»: Նա սիրում էր ժայռին, անընդհատ հղկում էր և նրան նվիրում իր փրփուրները: Եվ ահա մի գեղեցիկ օր, արդեն չափազանց հղկված, ժայռը երերաց և ընկավ ալիքի գիրկը: Եվ ժայռը այլևս չկար: Չկար այն մեկը, որի հետ կարելի էր խաղալ, սիրել և նրա պատճառով տառապել: Ժայռը խորտակվեց ալիքներում: Այժմ այն ընդամենը քարի կտոր էր՝ ընկած ծովի հատակին: Իսկ ալիքը հիասթափված էր, իրեն թվում էր, որ իրեն խաբել են և շուտով նա իր համար գտավ նոր ժայռ:



 



Թարգմ. Արամ Հակոբյան