5 տարեկան երեխան մնացել է փակված տանը

5 տարեկան երեխան մնացել է փակված տանը
Սեպտեմբերի 16-ին` ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, 5 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում են ԱԻՆ մամլո ծառայությունից:


Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: