Ստիպում են ամուսնանալ

Ստիպում են ամուսնանալ

Մարինե, 24 տարեկան



Խնդիրը, որ ինձ էսօր մտահոգում ա, նորություն չի մեր ազգի համար, էդ միշտ էլ էղել ա, ուղղակի աբսուրդ ա, որ մինչեւ հիմա մենք էդ հին կարգերով ենք ապրում: Խոսքն աղջիկներին շուտ ամուսնացնելու մասին ա: Հայ ծնողները, ովքեր աղջիկ երեխաներ ունեն, կարծես ուրիշ դարդ ու ցավ չունեն, նրանց ուշքն ու միտքն իրանց աղջիկների համար մարդ գտնելն ա: Հայ ընտանիքներում տղամարդկանց էդքան չեն ճնշում, ճիշտ ա, իրանց վրա էլ են խոսում, որ ուշ են ամուսնանում, բայց աղջիկների նկատմամբ վերաբերմունքը լրիվ ուրիշ ա: Ես 24 տարեկան եմ ու դեռ ամուսնացած չեմ, մեր տանը շատ անգամներ են էս թեմայի շուրջ խոսակցություններ բացվում: Մամաս ինձ անընդհատ մեղադրում ա, թե ես պասիվ եմ ինձ պահում տղաների հետ, ոչ մեկին չեմ ժպտում, դրա համար էլ իմ հետ ամուսնացող չկա: Ինքն ուղղակի չի պատկերացնում, որ ես չեմ ամուսնանում կամ, իրա խոսքով ասած՝ «ուզող չունեմ», որովհետեւ ինքս չեմ ուզում, համոզված եմ, որ եթե իմ սիրտը կպավ ինչ-որ տղու, ինձ համար դժվար չի լինի գրավել նրա սիրտը: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ հլը որ ոչ մեկ դուր չի գալիս: Ընկեր ունեցել եմ, արդեն 2 տարի է՝ բաժանվել ենք, ու նրանից հետո ոչ մեկի չեմ սիրել: Բայց ես չեմ էլ վռազում, ես չեմ համարում, որ աղջկա միակ նպատակն ամուսնանալն ա: Ես աշխատում եմ, իմ ընկերուհիներն ունեմ, ում հետ ինձ հաճելի ա, իմ հետաքրքրություններն ունեմ, ի՞նչ պարտադիր ա, որ աջուձախ ընկնեմ մարդ ճարելու համար: Իմ ծնողները դեռ փառք են, նրանց հետ հնարավոր ա լեզու գտնել, բայց դեպքեր գիտեմ, որ հատկապես մայրերն իրանց աղջիկների կյանքն ուղղակի խորտակել են: Ես հավատում եմ, որ ծնողն իրա էրեխու համար ա մտածում, սիրելով ա անում, բայց դե, ինքն էլ պիտի գիտակցի, որ էդ սերը կարա կործանման տանի: Իմ հետ աշխատող աղջիկներից մեկի հետ կատարվածն էլ ապացուցում ա իմ ասածը: Մարիամենք երեք քույր էին, ինքը տան միջնեկն էր: Մեծ քույրն ամուսնացավ իրանց հեռու բարեկամի տղու հետ, ոնց որ թե նորմալ ընտանիք կազմեց: Հերթը Մարիամինն էր, ինքը շատ ուզողներ ուներ, մի քանիսի հետ ընկերություն արեց, բայց ոչ մեկի հետ չկարողացավ երկար շփվել: Էդպես տարիներն անցան, Մարիամը դարձավ 26 տարեկան, իրա մաման ու տատն էնքան էին ճնշում, ասում էին՝ «դու ամուսնացի, որ կարողանանք փոքր քրոջդ էլ ամուսնացնենք, էս էրեխու բախտին քար մի գցի»: Թե փոքր քրոջ ամուսնանալն ի՞նչ կապ ուներ Մարիամի հետ, էդպես էլ չհասկացանք, բայց տնեցիք էնքան ճնշեցին, որ էս խեղճ Մարիամը վերջը զիջեց, ամուսնացավ մի գյուղացի տղու հետ, որին հազիվ երեք ամիս էր ճանաչում: Ամուսնությունից օրեր անց Մարիամը հետ էկավ տուն, պարզվեց՝ ամուսինը որպես տղամարդ անկարող էր նորմալ հարաբերվել կնոջ հետ: Մարիամն էլ իրա էդքան փայփայած կուսությունն էդ անկարող տղամարդուն նվիրեց...