Կինոն ամենասքանչելի խուլիգանությունն է այս աշխարհում

Կինոն ամենասքանչելի խուլիգանությունն է այս աշխարհում

Ժան-Լյուկ Գոդար ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր Ես ֆիլմեր եմ նկարահանում, որ կրճատեմ ժամանակը: Ես մի միտք ունեմ. նկարահանել ֆիլմ` «Ժողովուրդը վերցնում է իշխանությունը» վերնագրով: Մաս առաջին. սոցիալիստները վերցնում են իշխանությունը: Մաս երկրորդ. կանայք տապալում են սոցիալիստներին: Մաս երրորդ. երեխաները տապալում են կանանց, եւ մաս չորրորդ. կենդանիները տապալում են երեխաներին: Արվեստն այն է, որ երբ շրջվում ես ու տեսնում Սոդոմ-Գոմորը, սակայն չես զոհվում: Այսօր շատ մարդկանց թվում է, թե իրենք կարող են ֆիլմ նկարահանել: Եթե այս մարդիկ օդաչու լինեին, հաճախ ավիավթարի պետք է ենթարկվեին: Ի դեպ, կինոյում հենց այդ վթարի ենթարկված ֆիլմերն են շատ հաճախ արժանանում «Օսկարի»: Լոս Անջելեսն ուղղակի մեծ ավտոտնակ է: Ես միշտ խղճում եմ ֆրանսիական կինոն, որովհետեւ երբեք փող չունի, եւ միշտ խղճում եմ ամերիկյան կինոն, որովհետեւ երբեք գաղափար չունի: Այն, որ մենք ավանակների մեջ ենք ապրում, չի նշանակում, որ պետք է թույլ տանք ավանակները խրխնջան մեզ վրա: Լինել հարուստ եւ երիտասարդ` անպարկեշտ է, ծերությունն ու հարստությունը գոնե համատեղելի են: Ինչ եմ ես այս կյանքում ամենաշատն ուզում` դառնալ անմահ ու մեռնել: Կարեւոր է ոչ թե ճամփորդելը, այլ այն, թե ում հետ ես դա անում: Կինոն ամենասքանչելի խուլիգանությունն է այս աշխարհում: Լինե՞լ, թե՞ չլինել... դա առհասարակ հարց չէ:



Պատրաստեց` Աշխեն Քեշիշյանը