Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում` հարազատ-ընկերների միջոցով

Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում` հարազատ-ընկերների միջոցով

Դատախազությունում պաշտոնանկությունների պրոցեսը փոքր-ինչ սառեցվել է: Անցած ուրբաթ տարածված հրաժարականների մասին լուրերը երեկ Գլխավոր դատախազությունից չհաստատեցին, անգամ հրաժարվեցին ասել՝ դիմումներ գրվե՞լ են, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե Գեւորգ Կոստանյանը կադրային ջարդ է անում: Մինչ այդ, դատախազական համակարգում Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում նրա հարազատ-ընկերների միջոցով: Սակայն նրանք, ովքեր իրենց ամուր են զգում, ներսում ասում են՝ ճիշտ է անում, էդ կաշառակերների հարցերը պետք է լուծել: Հայտնի չէ, սակայն, թե ումով է Կոստանյանը փոխարինելու աշխատանքից ազատվածներին: