Սկզբում` «Լեքսուս», հիմա՝ «Էս» կլասի «Մերսեդես

Սկզբում` «Լեքսուս», հիմա՝ «Էս» կլասի «Մերսեդես

Չնայած պնդումներին, թե Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, խուլ հակամարտության մեջ են մարզի «տիրակալ» Աբրահամյանների հետ, այնքան էլ այդպես չէ: Դեռ մինչեւ Արամայիսի մարզպետ նշանակվելը Լոնդիկի օբյեկտներից մեկում Արայիկ Գրիգորյանը բաժակ է բարձրացրել եւ ասել. «Եկեք խմենք մեր թագավոր ախպոր` Հովիկ Արգամիչի կենացը»: Եվ տեւական ժամանակ է, որ շարքային պատգամավոր լինելով, վարում է ԱԺ համարանիշներով` 099-OO-01 սեփական ավտոմեքենան. սկզբում` «Լեքսուս», հիմա՝ «Էս» կլասի «Մերսեդես»: Իսկ նման համարներ կարող են ունենալ լոկ ԱԺ մշտական հանձնաժողովի եւ ֆրակցիաների ղեկավարները: