«Սարսափազդու նամակ»

«Սարսափազդու նամակ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանը, արձագանքելով Զորի Բալայանի նամակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սարսափազդու նամակ է։



 



«Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում գովաբանել բռնապետությունը։ Այդ նամակով մենք կասկածի տակ դրեցինք միացյալ հայրենիք ունենալու գաղափարը»- ասաց Փոստանջյանը՝ ցավելով, որ նման նամակով  հայ մարդն  է հանդես գալիս։



 



Փոստանջյանին ուրախացնում է, որ նոր սերունդը մոռացության է տալիս Սովետական Միությունը և նոր սերունդն է թելադրում  ազատ անկախ երկիր ունենալու պայմանները, այլ ոչ թե Զորի Բալայանը։