ՀՀ-ն ու ԵՄ-ն մինի-համաձայնագիր կստորագրեն

ՀՀ-ն ու ԵՄ-ն  մինի-համաձայնագիր կստորագրեն

Հանրապետական կուսակցությունից ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսի թաղման արարողությանը հոկտեմբերի 19-ին կմասնակցի  Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 23-24-ին նախատեսված ԵԺԿ գագաթնաժողովին  կմասնակցի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ նոյեմբերի 12-13-ին տեղի ունենալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեային կմասնակցեն Արմեն Աշոտյանն ու Արտակ Զաքարյանը:



 



Ասամբլեայի ընթացքում, ի շարս այլ հարցերի, կքննարկվեն նաեւ ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության հարցեր. մեր տեղեկություններով` նոյեմբերի 29-ին ՀՀ-ն եւ ԵՄ-ն ոչ թե հռչակագիր, այլ մինի-համաձայնագիր կստորագրեն, որը կստանա «նամակների փոխանակում» ձեւակերպումը: Դրանով կամրագրվի, որ կան ձեռք բերված համաձայնություններ` որպես ապագա բանակցությունների հիմք, որում առկա կլինեն քաղաքական բաղադրիչի ուղղությամբ կատարվելիք քայլերը: