Արարատում թեժ աշուն է

Արարատում թեժ աշուն է

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը պաշտոնապես «հաստատել» է, որ Արարատ քաղաքի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայկ Հայկյանն է. վերջինս «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորությունն է վայելում: Արարատում անզիջում պայքար է սպասվում՝ տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները: Հիշեցնենք, որ ԲՀԿ թեկնածուն «Արարատցեմենտ» ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է:



 



Վերջինիս «մասով» փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան ման գալու «խասյաթ» ունի` իր հետեւանքներով հանդերձ: Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես «Արարատցեմենտի» սեփականատիրոջ, այլեւ որպես վերջին հնարավորություն՝ լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար: Ծառուկյանը, ըստ մեր աղբյուրների, ասել է` անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչեւ վերջին մարդը` հաղթելու ենք: