Ի՞նչ էր անում Լևոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում

Ի՞նչ էր անում Լևոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ այցելել է ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ և մոտ 15 րոպե այնտեղ անցկացրել:



 



Աշխատասենյակից դուրս գալիս մեր լրագրողը հետաքրքրվել է հանդիպման բնույթի մասին, Զուրաբյանն ասել է, թե Աբրահամյանի հետ զրուցել է 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված և դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնության մասին: Այս մասին ՀԱԿ պատգամավորը դեռ ամիսներ առաջ է հայտարարությամբ հանդես եկել և ԱԺ նախագահին կոչ արել հարցը դնել քննարկման:



 



Շարունակությունը՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։