Դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է

Դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է

Արարատի մարզպետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսեւորած կոլեկտիվ «գիտակցականության» շնորհիվ: Բանն այն է, որ ինչ-որ հոգատար «մի ձեռք» հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ «դույզն ինչ» խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել «կազնա»` փակելու 92 մլն դիզվառելիքի «լափումը»:



Ինչն էլ գյուղապետերի մոտ դժգոհություն է առաջացրել: Երեկ փորձեցինք փաստի իսկությունը ճշտել մարզպետ Արամայիս Գրիգորյանից. վերջինս ողջ օրն անհասանելի էր: Չնայած «հանգանակությունը», ըստ մեր աղբյուրների, Գրիգորյանների օրոք չի եղել, այլ՝ փոքր-ինչ վաղ, այնուհանդերձ, զանգահարեցինք նաեւ մարզի ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, վերջինս  ասաց, որ 1-ին անգամ է նման բան լսում: