Շիկահեր Ջոնի Դեպը՝ լոնդոնյան կինոփառատոնում (լուսանկարներ)

Շիկահեր Ջոնի Դեպը՝ լոնդոնյան կինոփառատոնում (լուսանկարներ)

Հոլիվուդյան գերաստղ Ջոնի Դեփն անսպասելիորեն հայտնվել է այս օրերին Լոնդոնում ընթացող միջազգային կինոփառատոնին և Բրիտանական կինոյի ինստիտուտի կողմից շնորհվող «BFI Fellowship honor» մրցանակը անձամբ հանձնել 91-ամյա դերասան Քրիստոֆեր Լիին:



Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Լին համաշխարհային համբավ ՝ ձեռք բերել հատկապես «Մատանիների տիրակալը» եռապատումում Սարումանի դերով, իսկ Ջոնի Դեպի հետ նրանք միասին նկարահանվել են «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան», «Մռայլ ստվերներ» և մի շարք այլ ֆիլմերում: Արարողությանը Դեփը Լիին անվանել է մեծ մարդ և իսկական ջենթլմեն։



«Քրիստոֆեր Լին, անկասկած, մեծ մարդ է։ Նա ոգեշնչման աղբյուր է դարձել ինձ համար, ինչպես նաև շատ այլ դերասանների և ռեժիսորների համար։ Իմ մանկության երազանքն իրականացավ, երբ ես կարողացա աշխատել Լիի հետ։ Ես սիրում եմ Ձեզ, Քրիստոֆեր»,- ասել է Դեփը։



Լին իր հերթին շնորհակալություն է հայտնել Դեփին։ «Ջոնի, ես խոսքեր չունեմ։ Ես նույնիսկ չգիտեի, որ դու այստեղ կլինես։ Ես շատ շոյված եմ, քո խոսքերն ինձ համար մեծ նշանակություն ունեն»,- ասել է Լին։



Վերջում Դեպն ու Լին պատմական լուսանկար արեցին BFI-ի համար, որը ուշագրավ է ոչ միայն ինքն իրենով, այլև այն հանգամանքով, որ Դրանով Դեպն աշխարհին ի ցույց դրեց իր նոր կերպարանքը: Դերասանը, ով հախաճ է կերպարանափոխվում դերերի համար, շիկահեր է դարձել: Այդպիսին նա չէր եղել շատ վաղուց՝ «Աստղագնացի կինը» ֆիլմից հետո:



Джонни Депп



 



Джонни Депп



 



Джонни Депп



 



Джонни Депп



 



Джонни Депп