Ալիևը դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով. Ա. Աշոտյան

Ալիևը դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալությանը:



 



«Որոշել էի քաղաքական գրառումներ հնարավորինս չանել: Կենտրոնանալ բացառապես կրթության և գիտության հարցերի վրա: Սակայն Ալիև-միջանկյալի երդմնակալության արարղության ընթացքում արտաբերած խոսքի կողքով անտարբեր անցնել չեմ կարող:



 



Երկու դիտարկում:



 



1. Բացառելով Լեռնային Ղարաբաղի` երկրորդ ճանաչված հայկական պետություն դառնալու տարբերակը (որքանով էլ դա իրենից կախված չէ), Ալիև-միջանկյալը փաստորեն դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով:



 



2. Շեշտադրելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերակագնման» հարցը` սույն ցմահանախագահը դժվարությամբ է գիտացում, որ իրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը վերջնական լուծում կստանա, եթե հայերի նման Խորհրդային Ադրբեջանի նախկին տարածքում ինքնորոշման իրավունքն իրագործեն նաև թալիշները, լեզգիները և ավարներ:



 



Հաշվի առնելով, որ իրականում Ալիև-միջանկյալին Ադրբեջանում հետաքրքրում է բացառապես նավթը` ապա Ապշերոնյան թերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում արժանի տեղ գրավելու համար»,- գրել է Արմեն Աշոտյանը: