Գալուստ Սահակյանի պռոշները բավականությունից փարիզյան տանգո են պարում

Գալուստ Սահակյանի պռոշները բավականությունից փարիզյան տանգո են պարում

Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը պաշտոնյաների աչքերով միք նայի, պաշտոնյաների խոսքերով միք դատի, նրանց համար դա էֆեկտ է, նրանց համար դա իմիջ է, պրիսծիժ է, կայֆ է, ուխա՜յ է: Գալուստ Սահակյանին լսելուց նայեք նրա աչքերի մայրամուտային փայլին, նայեք բավականությունից փարիզյան տանգո պարող նրա պռոշներին ու հասկացեք, որ պատգամավորը՝ ի ցնծություն ժողովրդի, հավերժական կատեգորիա չէ:



 



Հավատացեք, որ Գալուստ Սահակյանի աշխատավարձը չեն բարձրացնում, այլ բարձրացնում են երկրի արժանապատվությունը, իմիջը, դա՜ էֆեկտ է: Այո էֆեկտ է, համամիտ եմ, բայց էֆեկտ է դեֆեկտի մեջ: Հարցրեք ցանկացած քաղաքացու ու լսեք նրա արձագանքը: Մի երկրում, որտեղ աշխատատեղ չկա ու կտրում են գործազրկության նպաստը՝ բարձրացնելով պաշտոնյաների աշխատավարձը, այդ երկիրն իմիջից խոսելու իրավունք ունի՞… Մի երկիր, որտեղ իրար հերթ չտալով գլխապատառ փախչում են օտար ափեր, իմիջի մասին կարո՞ղ է խոսել: Մի երկրում, որտեղ անպատիժ սպանում են մարդուն ու հանցագործին մեծարում, իմիջից խոսելու իրավու՞նք ունի



 



: Մի երկրում, որտեղ աշխատատեղը մնացել է աղբամանները փորփրելը, իմիջից խոսելու իրավու՞նք ունի: Մի երկրում, որտեղ մարդու տունն առնում են ձեռքից ու խաբեությամբ փողոց շպրտում, իմիջից խոսելու իրավու՞նք ունի… Մեր երկրի իմիջը, եթե Գալուստ Սահակյանին լսենք, մեր երկրի պրիստիժը Գալուստ Սահակյանի ու մնացյալի աշխատավարձի բարձրացումն է: Հանձինս իրեն ոչ թե իր աշխատավարձն է բարձրացվում, այլ պատգամավորի, որովհետև ինքը որպես պատգամավոր հավերժ չէ, իրեն փոխարինելու է գալու իր տղան, թոռը, ծոռը: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք ինչ հերթագայությամբ են շարվել պաշտոնյաների գենոֆոնդը:



 



Աշխատավարձ բարձրացնելով, ապահովվում է նաև նրանց «օխտը պորտի բարեկեցությունը»: Թող հալալ լինի, թող յուղ ու մեղրի մեջ լողան, բայց հասկանան, որ մեղրի մեջ նաև խեղդվում են, որ 18 հազար գործազուկի հաց կտրելը, առանց աշխատատեղ ապահովելու, Աստված չի ողջունի: Տայիք նրանց ձուկ որսալու կարթը, նոր կտրեիք գոյության նպաստը: Այսօր ղեկին դուք եք, բայց դա չի նշանակում, թե ինչ ուղղությամբ ուզեք, կարող եք վարել մեքենան: Վարորդը որ վարորդ է, «պասաժիրին» հարցնում է՝ ո՞ր ուղղությամբ գնամ: Դուք բռնել եք անդունդ տանող ճանապարհը, կարո՞ղ ենք ասել՝ կանգնեք, իջնենք: Մեզ ձեզ հետ ձորը մի գլորեք:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ