Երկերեսանին

Երկերեսանին

Շվեդիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեդական մամուլում խիստ քննադատության է արժանացել, գրում է Tert.am-ը:



 



Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, շվեդական ամենամեծ տպաքանակն ունեցող պարբերականներն Էրդողանին «երկերեսանիե են անվանել։



 



Afton Bladet թերթն օգտագործել է Էրդողանի երկու լուսանկար՝ ժպտացող և զայրացած։



«Էրդողանն ու իսլամիստական «Արդարություն և զարգացում՚ կուսակցությունը մի շարք բարեփոխումներ են իրականացրել։ Քրդերին ավելի լայն հնարավորություններ են տվել, սակայն ամռանը հակակառավարական մեծ ցույցերը ոստիկանությունը ցրեց բռնի ուժով։ Կառավարությանը քննադատած բոլոր լրատվամիջոցները պատժվեցին։ Չինաստանից հրթիռներ գնելու փորձը խնդիրներ հարուցեց ՆԱՏՕ-ումե,-հիշեցրել է հոդվածագիրը։



 



Նա նշել է, որ «Էրդողանը երկերեսանի մարդ էե և հարցրել, թե արդյոք Ստոկհոլմում ո՞ր երեսն է ցույց տալու՝ «Թուրքիան բարեփոխել ցանկացող ժողովրդավա՞ր դեմքը, թե՞ ընդդիմությանը ճնշող, լրագրողներին բանտ նետող բռնակալիե։



 



ԵՄ մտնել ցանկացող վարչապետ Էրդողանն այդ նպատակով մի շարք բարեփոխումներ է իրականացրել։ «Էրդողանի իրական, միապետի դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ։ Նա ոստիկայությանը հրահանգեց բռնություն կիրառել, իսկ ցուցարարներին ահաբեկիչ անվանեց։ Դատարաններն օգտագործեց ընդդիմությանը, լրագրողներին, կառավարությանը քննադատողներին բանտ նետելու համարե,-գրել է շվեդական պարբերականը։