Գյումրեցիներն այնքան թասիբ ու պատվախնդրություն ունեն, որ նման բան թույլ չեն տա

Գյումրեցիներն այնքան թասիբ ու պատվախնդրություն ունեն, որ նման բան թույլ չեն տա

Մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» Պուտինի դեմ բողոքի ակցիային` Զարուհի Փոստանջյանն ասաց. «Անպայման»: Երեւանո՞ւմ եք «դիմավորելու» «ռուս ցարին», թե՞ գնալու եք Գյումրի:



«Այս պահին դժվար է ասել,  դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»: Ոմանք գտնում են, որ Պուտինը փորձում է փոխել ոչ միայն հայաստանյան արտաքին քաղաքականությունը, այլեւ աշխարհագրությունը՝ այցն սկսելով Գյումրուց, առավել ստույգ` 102 բազայից:



 



«Նրա այցը որեւէ նշանակություն եւ հետեւանք Հայաստանի համար չի ունենալու, դա հոգեվարքի մեջ գտնվող պետության ղեկավարի այց է ընդամենը: Ինչ վերաբերում է Գյումրուն, որի մասին ասվում է, որ ինչ-որ մասով կդառնա փակ քաղաք, կարծում եմ` գյումրեցիներն այնքան թասիբ ու պատվախնդրություն ունեն, որ նման բան թույլ չեն տա»: