Ուկրաինան կարող է մերձենալ ԵՄ հետ՝ առանց Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու

Ուկրաինան կարող է մերձենալ ԵՄ հետ՝ առանց Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մերձենալ ԵՄ հետ՝ առանց Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու:



 



«Համոզված եմ, որ դա հնարավոր է, մերձենալով Եվրոպայի հետ, Ուկրաինան չի դառնում Ռուսաստանին մրցակից, իսկ Կիևում տեղի ունեցող իրադարձություններն էլ ոչնչով չեն հիշեցնում պետական հեղաշրջում», - ասել է ֆրանսիացի դիվանագետը: Նա նշել է, որ չի պատրաստվում այցելել Կիևի Անկախության հրապարակ, ինչպես դա նախօրեին արեց իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեն (հիշեցման կարգով՝ դեկտեմբերի 4-ին Գերմանիայի ԱԳն ղեկավարը ժամանել էր Կիև և այցելել Մայդան):



 



Լորան Ֆաբիուսը չի մեկնի Կիև՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով անցկացվող ԵԱՀԿ նիստին: Նրա փոխարեն Ֆրանսիան կներկայացնի եվրոպական համագորշակցության հարցերը կարգավորող նախարար-պատվիրակ Տյերի Ռեպանտենը: