Մերժվեց ոչ միայն կուտակային բաղադրիչը...

Մերժվեց ոչ միայն կուտակային բաղադրիչը...

ՀՀ ԱԺ-ում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելուն դեմ քվեարկեց իշխող քաղաքական ուժն իր բաղադրիչներով:



 



Այսօրվա երիտասարդությունը, որը քաղաքակիրթ ձեւով իր մտահոգությունն էր արտահայտում եւ առաջարկում մեկ տարով հետաձգել օրենքի կիրարկումը, մերժվեց: Այն մեկ անգամ եւս ապացուցեց, որ նախընտրական բոցաշունչ խոստումները կարող են ի չիք դառնալ ցանկացած պարագայում, այն ցույց տվեց, որ իշխանությունը պարզապես ցանկություն չունի լսել ապագան կերտող սերնդի մտավախությունները եւ հուսախաբության շարժառիթները: Մնում է հուսալ, որ քառորդ դար հետո ներկայիս երիտասարդ սերունդը հասուն մարդու փորձությամբ չի գտնի այսօրվա մերժողներին եւ ասի. «Բա ամոթ չէ՞ր 2013թ. դեկտեմբերի 4-ին ձեր գործելակերպը եւ դեմ լինելը»:



 



Այսօր մերժվեց ոչ միայն բաղադրիչը, այլ նաեւ իշխանության հետ երկխոսելու քաղաքակիրթ մշակույթը: Ի դեպ, Պուտինն իր այցի շրջանակում հույս է հայտնել, որ 3 տարուց հետո Հայաստանի քաղաքացին կզգա դրական փոփոխություններ…: Գուցե նա մի բան գիտի՞:



 



Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ



ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար