Ինչո՞վ եք տարբերվում Խաչիկյանից, որ մեռածներից է կենսաթոշակային կուտակում արել

Ինչո՞վ եք տարբերվում Խաչիկյանից, որ մեռածներից է կենսաթոշակային կուտակում արել

Ականջդ կանչի Խաչիկյան Վազգեն, կենսաթոշակային փորձնական կուտակում արեցիր ու ոտով- ձեռով կորար:



 



Փորձարկումն արիր ու գը՜մփփ՝ ճակատիդ, թե հիմա գնա ու իմացիր, թե էքսպերիմենտը ինչքան թանկ է նստում պաշտոնյայի էլիտար ճակատին: Լավ է , որ փորձարկումդ մեռածների վրա արիր, մարդիկ ձեն չհանեցին, չբողոքեցին, բայց թե քթովդ ով հանեց, դու ավելի լավ գիտես: Հիմա էս կառավարությունը սաղերի վրա է կենսաթոշակային կուտակում անում: 74 թվից էն կողմ կոտորած է սկսել: Էնքան պահումները հեչ, հիմա էլ մի 5-10 տոկոս իր համար է ուզում, ամեն օր էլ էնպես գովազդներ է անում, որ սիրտդ քամ է գնում՝ վա՜խ, էլ եվրոպական վստահելի կազմակերպություններ, էլ վերահսկիչ Կենտրոնական բանկ, էլ փլան, էլ փստան, մենակ թե էդ փողը պոկի ու պոկի: Ա՜յ կառավարություն, ա՜յ, ա՜յ, ա՜յ վարչապետ, մենակ գիժը բաց աչքերով իր աշխատավարձի 5 կամ 10 տոկոսը կտա ձեզ ու ասի՝ 30 տարի հետո ինձ տուր:



 



Հազար մարդու անուն էլ որ տաք, մեկ է, հավատացող չկա, էդ փողը մինչև ապահով ծերության խաչմերուկը հասնի, հազար շան փայ է դառնալու: Բա որ մի երկուսն էլ բերանները ծռելով չեն ասու՞մ՝ փողիդ վրա պետությունն այսքան փող է դնելու, քիչ է մնում վեր կենաս ու գնաս այդ գովազդ անողի լեզուն կտրես ու կուտակային դելիկատես անես:



 



30 տարի էդ փողի ֆռֆռոցի տակ ընդարձակամն օրենք չկա՞, թե էդ փողը էնքան դուռակ է, որ նիսյա է ֆռֆռալու… Հիմա էլ հերթը հասել է աշխատավարձ ստացողներին, պոչներին են կպել, որ նրանց էլ խուզեն, խոստանալով, որ բուրդը օր ծերության նրանց կտան:



 



Չե՜ն ուզում, որ պարտադիր անեք, նոր արտագաղթ է սկսելու, մարդիկ լավ էլ հասկանում են, որ էդ պարտադիր կուտակումն ինչի համար է, ում համար է, չե՜ն ուզում: Հերիք չի՞ մարդկանց ոչխարի տեղ դնեք, մկրատն առած ետևներից ընկնեք ու խուզեք: Ինչո՞վ եք տարբերվում Խաչիկյանից, որ մեռածներից է կենսաթոշակային կուտակում արել: Ոչ մեռածներին եք հանգիստ թողնում, ոչ էլ սաղերին:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ