ԵԱՀԿ-ն և ՀՀ Պ Նախարարությունը ամփոփել են 2013-ը և ստորագրել 2014-ի ծրագիրը

ԵԱՀԿ-ն և ՀՀ Պ Նախարարությունը ամփոփել են 2013-ը և ստորագրել 2014-ի ծրագիրը

ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:



 



Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը գերազանց են գնահատել կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և լավ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:



 



Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը: