Ծառուկյանը հորդորել է Օսկանյանին՝ կրկին ակտիվանալ

Ծառուկյանը հորդորել է Օսկանյանին՝ կրկին ակտիվանալ

Օրերս Բրյուսելից վերադարձած Վարդան Օսկանյանը չի պատասխանում իրեն ուղղված հարցերին. ԲՀԿ-ն էլ որեւէ հաղորդագրություն չի տարածել, թե արդյո՞ք Եվրոպայի ռեֆորմիստների եւ պահպանողականների կուսակցության  հետ բանակցությունների մեկնած Օսկանյանին հաջողվել է համաձայնություն ձեռք բերել այդ կուսակցության հետ ԲՀԿ-ի անդամակցության շուրջ:



 



Ի դեպ, Բրյուսելից վերադառնալուց  անմիջապես հետո Վարդան Օսկանյանն իր տիկնոջ` Նանի Օսկանյանի հետ մեկնել է Ստեփանակերտ` ցավակցելու Սերժ Սարգսյանին, մասնակցելու Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը: Բոլոր դեպքերում, վերջին շրջանում Օսկանյանը բավական ակտիվացել է: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն է նրան հորդորել` կրկին ակտիվանալ, որպեսզի փարատվի տեսակետը, թե Օսկանյանը դուրս է գալու ԲՀԿ-ից, նոր` արեւմտամետ դաշինք ստեղծելու համար: Ի դեպ, աղմկոտ օֆշորգեյթի պատմության մեջ, ըստ լավատեղյակների, Կիպրոսում կազմակերպություններ գրանցած հայազգի փաստաբան Նաիրի Մերհեջեն Օսկանյանի հեռավոր զարմիկներից է: Ճանաչո՞ւմ եք նման փաստաբանի Կիպրոսում՝ հարցրինք Վ. Օսկանյանին: «Ես այնքա՜ն մարդ եմ ճանաչում, իրեն այս պահին չեմ հիշում, չեմ ճանաչում, կարող է դիմացս գա, տեսնեմ-հիշեմ, թե ով է»,- ասաց նա: