Վագոն-տնակում այրված դիակ է հայտնաբերվել

Վագոն-տնակում այրված դիակ է հայտնաբերվել

Հունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 82-ամյա Բակուր Մանուկյանի այրված դիակը:



Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:



Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:



Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: