Չի բացառվում, որ հաջորդ ներկայացումը ևս բոյկոտեն

Չի բացառվում, որ հաջորդ ներկայացումը ևս բոյկոտեն

«Անուշի» հանդիսատեսին երեկ մեծ հիասթափություն էր սպասվում: Ներկայացման սիրահարները չէին կարող պատկերացնել, որ արտիստները հրաժարվելու են բեմ դուրս գալուց եւ Օպերայի բեմի փոխարեն ելնելու են Օպերայի հրապարակ: Պատճառը կուտակային կենսաթոշակներն են: «Այսօր, երբ աշխատավարձ ստացանք, տեսանք, որ պահումներ են արել, մենք էլ որոշեցինք մեր բողոքը «Անուշը» բոյկոտելով արտահայտել»,- ասաց երգչախմբի երգչուհիներից մեկը: Թե որքան կտեւի արտիստների բոյկոտը՝ երեկ դժվարանում էին ասել: Հաջորդ ներկայացումը փետրվարի 13-ին է: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ չի բացառվում, որ դա եւս բոյկոտեն: «Այս պահին այդ եւ հաջորդ օրերի մեր անելիքներն ենք քննարկում»,- ասաց երգչուհին՝ չբացառելով իրենց միանալը «Դեմ ենք» շարժմանը: