Բաղդասարյանի նամակի պատասխանը դեռ չկա

Բաղդասարյանի նամակի պատասխանը  դեռ չկա

Մոսկվան դեռ չի արձագանքում վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար մեղմացնելու՝ Երևանի խնդրանքին։ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նամակին ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևը դեռ չի պատասխանել։ Բայց հայկական կողմը դրական ակնկալիքներ ունի։



 



Ասենք, որ Արթուր Բաղդասարյանն օրերս է Պատրուշևին դիմել՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու հարցը քննարկելու և Ռուսաստանում հայաստանցի միգրանտների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը։



 



Մանրամասները՝ այստեղ: