Տիգրան Սարգսյանին հանգիստ թողեք, պարոն Նիկոյան

Տիգրան Սարգսյանին հանգիստ թողեք, պարոն Նիկոյան

Սամվել Նիկոյանն, աչքիս, Տիգրան Սարգսյանի մահն է ուզում:



 



Ի դեպ ի՞նչ է պատահել, պարոն Նիկոյան, Ձեր նկարը մի շաբաթ է արդեն Tert.am-ից չի իջնում: Խեր լինի: Իսկ ձեր տղայի գործե՞րը ոնց են: Հա, հա, վարչապետի մոտ: Ամեն ինչ OK է՞: Եթե սխալվում ենք ու այդպիսի բան չկա, հուշեք, կուղղենք:



 



Բա էս ինչեր եք ասել: Ո՞նց թե Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է հզոր տերությունների աճի տեմպերով: Ահա՝ սևով սպիտակի վրա գրել եք՝ Ռուսասանում 1,2 տոկոս է, այդ պատճառով էլ մեզ մոտ 5,2 կամ 7 տոկոս չբարձրացավ, ընդամենը 3,5 տոկոսի վրա մնաց:



 



Բա չգիտեի՞ք, պարոն Նիկոյան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մենագրություն ունի այն մասին, որ համաշխարհային գործընթացները, օրինակ ֆինանսատնտեսական ճգնաժամերը Հայաստանի վրա չեն ազդում:



 



Ստացվում է, որ ձեզնից մեկը սուտ է ասում:



 



Հա, չմոռանանք նորից կրկնել հարցը՝ այս ի՞նչ է պատահել, որ ձեր նկարը մի շաբաթ է չի իջնում Tert.am-ի էջերից:



 



Էդ.Ա.