Մահացել է իսպանացի կիթառահար Պակո դե Լուսիան

Մահացել է իսպանացի կիթառահար Պակո դե Լուսիան

67 տարեկան հասակում մահացել իսպանացի հռչակավոր կիթառահար, աշխարհում ամենահայտնի ֆլամենկոյի կատարողներից մեկը՝ Պակո դե Լուսիան:



Մեծ երաժշտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ ընտանիքի հետ զբոսնելիք ե եղել Մեքսիկայի Քանքուն ծովափնյա առողջարականում: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մինչ այդ նա արդեն տարել էր կատված:  



Այժմ Լուսիայի ընտանիքը որոշում է, թե ինչպես հանգուցյալի մարմինը տեղափոխել Իսպանիա: Իր հերթին, իսպանական «El Mundo» պարբերականը գրում է, որ երկրի Կադիս գավառի Ալխեսիրաս քաղաքի խորհուրդը որոշել է սուգ հայտարարել, անավնելով երաժշտի մահը՝ «մեծ կորուստ ողջ համաշխարհային մշակույթի համար»:



Պակո դե Լուսիան (իսկական անունը՝ Ֆրանսիսկո Սանչես Գոմես) ծնվել է 1947-ին, նվագել սկսել է 5 արիեկանից, իսկ 11 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել տեղի ռադիոկայանով: Մեկ տարի անց ստացել է կի կարիերայում առաջին պարգևը՝ ֆլամենկոյի կատարողների մրցույթում: Ուշագրավ է, որ մինչև 45 տարեկանը երաժիշտը չգիտեր նոտաներ:



Պակո դե Լուսիան արժանացել է ամենատարբեր երաժշտական պարգևների՝ ողջ աշխարհով մեկ: Նա նվագում էր ինչպես դասական, այնպես էլ՝ ժամանակակից ֆլամենկո: