Խճաքարերով մեսիջ՝ մշակույթի նախարարին (լուսանկարներ)

Խճաքարերով մեսիջ՝ մշակույթի նախարարին (լուսանկարներ)

Մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուղևորվել էին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը:



 «Ճիշտ է սրճարանի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է, բայց մենք ի նշան բողոքի շինհրապարակի խճաքարերը լցնելով պարկերի մեջ տեղափոխեցինք՝ Երևան՝ տեղադրելով դրանք Մշակույթի նախարարության շենքի առջև»,- ասաց «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանը։ Վերջինիս խոսքով՝ ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր Մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ:



 



«Մշակույթի նախարարությանը և նախարարին մեսիջ ենք ուղղարկում, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկենք»,-ասաց Նավասարդյանը։



 



Աննա Մաթևոսյան