ժամանակը և հայացքները (լուսանկարներ)

ժամանակը և հայացքները (լուսանկարներ)

Այսօր Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ցուցասրահում երիտասարդ քանդակագործներ` Սարգիս Բաբայանն ու Գեղամ Աբրահամյանը ներկայացրեցին իրենց նոր ստեղծագործությունները` 12 դիմաքանդակ, որոնք ստեղծվել են կես տարվա ընթացքում: Ցուցահանդեսը այդպես էլ անվանված է ”Դիմաքանդակ”: 



 



Քանդակագործ Սարգիս Բաբայանը ասում է, որ մարդկային հայացքի նորովի բացահայտումը միշտ էլ հետաքրքիր է ու անորսալի: ժամանակին սևեռված կամ ժամանակը հպանցիկ ճանաչող հայացքը, որի ցայտունությունը ավելի շատ հնարավոր է արտահայտել դիմաքանդակով: Մարդկային բնության միջով աշխարհը ճանաչելը, սա էր առաջադրված խնդիրներից մեկը: Բոլոր դիմաքանդակների նախատիպերը մեր ընկերներն են, որոնք պատահաբար ընտրված չեն:



 



Մենք հաշվի ենք առել այն բոլոր հետաքրքիր կետերը, ֆորմայի առումով ծավալները,  որոնք քանդակի մեջ կկերպափոխվեն, նոր հնարավորություններ կբացահայտեն: Կարծես բնորդները նույնպես հնարավորություն են ստանում քանդակով ուրիշ հայացք տեսնել, ուրիշ կերպ ընկալել ժամանակը դիտարկելու խնդիրը: Եվ իհարկե մեզ  համար կարևոր է, որ նրանք ապրում են մեր ժամանակներում, մեր կողքին և մենք կարող ենք ուսումնասիրել ժամանակին ուղղված ապրող մարդու հայացքը:



 



Արամ Պաչյան














































Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի