Ազատության հրապարակը չէր տեսել այսքան միասնականություն (ուղիղ միացում)

Ազատության հրապարակը չէր տեսել այսքան միասնականություն (ուղիղ միացում)

Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը մեկնարկել է:



Այս պահին ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը մարդկանց թիվը հրապարակում գնալով ավելանում է:Այնտեղ հնչում են դաշնակցական երգեր, քաղաքացիները անգամ պարում են այդ երեժշտության ներքո:



Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.



Ազատության հրապարակ,  Մաշտոցի պողոտա , Սայաթ-Նովա պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ազատության հրապարակ:



 



Ավելի վաղ հայտնի էր դարձել էր, որ հավաք-երթին մասնակցում են և ի լրումն նախաձեռնության անդամների՝ առանձին ելույթներով հանդես կգան 4 ոչ իշխանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների մեկական ներկայացուցիչներ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Նախախորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև դերասան Աշոտ Ադամյանը։



 14:30(լրացված)



Հրապարակում  հավաքվել են մոտ 3000 քաղաքացիներ:Դեմ.եմ թիմի անդամ Հայկ Ավետիսյանը իր ելույթում շնեց, որ Հայկական Վերածնունդ սփյուռքահայության կոմիտեն ևս միացել է նախաձեռնությանը՝սատարելու համար:



Այժմ ելույթ են ունենում մի շարք քաղաքացիներ:



14:50



«Դեմ. եմ» թիմի անդամ Կարեն Հովհաննիսյանը պահանջատեր քաղաքացիներին ողջունելուց հետո հայտարարեց, թե 1988թ-ից հետո Ազատության հրապարակը չէր տեսել այսքան միասնականություն:



 



 







Watch live streaming video from a1plus at livestream.com