Իրավունք ունեմ մի օր էլ բացակայել. Անի Զախարյան

Իրավունք ունեմ մի օր էլ բացակայել. Անի Զախարյան

Այսօր առավոտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը չի մասնակցելու «Դեմ եմ» հասարակական շարժման հանրահավաքին և դրա համար պատճառներ ունի: Փրձեցինք պարզել այդ պատճառները:



 



-Ինչու այսօր չմասնակցեցիք «Դեմ եմ»-ի հանրահավաքին և դրան հաջորդած երթին:



 



- Չմասնակցեցի, քանզի հստակ գիտեի, թե ինչի մասին պետք է խոսվի, խնդիրը նույնն էր, որևէ հավելում չկար և, բացի այդ, արդեն 7-8 ամիս է ֆիզիկապես բաց չեմ թողել ոչ մի հանրահավաք, կարծում եմ, իրավունք ունեմ մի օր էլ բացակայել:



 



-Ավելի վաղ հայտարարություն էիք արել, թե գիտեք ով է ֆինանսավորում «Դեմ եմ» շարժումը: Գրել էին, թե Դուք Ռոբերտ Քոչարյանին նկատի ունեք: Ուզում ենք հարցնել՝ ի՞նչ կարևոր է, թե ով է ֆինանսավորում: Եթե պահանջներն արդար են, եթե այդքան փորձառու քաղաքական գործիչներ են մասնակցում, չե՞ք կարծում, որ իբրև շարժում «Դեմ եմ»-ը բավականին լուրջ և ընկալված շարժում է:



 



-Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ լսել եմ նման բան, բայց քանի որ փաստեր չունեմ, պնդել չեմ կարող: Ընդամենը լսել եմ:



 



-Եթե Քոչարյանը ֆինանսավորեր, դա պատճառ կդառնա՞ր, որ չմասնակցեիք:



 



-Այո



 



-Կպատճառաբանե՞ք:



 



- Քոչարյանի վերադարձին ակտիվ քաղաքականություն միանշանակ դեմ եմ, այո դեմ եմ, և, եթե նմանատիպ նախաձեռնությունները պիտի սպասարկեն նրա քաղաքական շահերին, ես այդտեղ անելիք չունեմ: Սակայն պատրաստ եմ գնահատել շարժման որոշ անդամների պոտենցիալը և շատ կցանկանամ նրանց տեսնել ակտիվ գործելիս՝ հանուն Հայաստանի շահերի և ոչ որևէ անհատի քաղաքական ծրագրերի:



 



-Շնորհակալություն:



 



Զրույցը վարեց՝



 



Աշոտ Սահակյան