Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը ընդունվեց

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում ընդունվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը։ Նա սեփական դիմումի համաձայն որոշել է ազատվել աշխատանքից։ Վարչապետը տեղեկացրեց, որ Ղուլարյանն այլ աշխատանքի է անցնելու, սակայն չմանրամասնեց, թե որտեղ։