Անհետացում՝ ֆիլմ մալայզիակն Բոինգի մասին (տեսանյութ)

Անհետացում՝ ֆիլմ մալայզիակն Բոինգի մասին (տեսանյութ)

Հնդիկ ռեժիսոր Ռուփեշ Փոլը, ով նաև հայտնի է իր «Կամասուտրա 3D» սկանդալային ֆիլմով, մտադիր է անհետացած Boeing 777-200-ի մասին ֆիլմ նկարահանել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



 



«Անհետացում» պայմանական անվամբ ֆիլմի մասին հոլովակը ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի ընթացքում, որտեղ Հնդկաստանն իր կինոսրահն ունի:



 



Ռեժիսորը հրաժարվել է նկարահանման գործընթացի մասին մանրամասներ հայտնել, սակայն խոստացել է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա աշնանը:



 



Հիշեցնենք, որ մալայզիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը մարտի 7-ին իրականացնում էր Կուալա-Լումպուր -  Պեկին չվերթը: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից մոտ երկու ժամ անց: Ավելի ուշ գրանցող սարքերը գրանցել են, որ օդանավը փոխել է ուղին: Միջազգային որոնողական գործողություններն, այդ թվում նաեւ Հնդկաստանի մասնակցությամբ, արդյունք չեն տվել: