Հովիկ Աբրահամյանն ուղիղ օդանավակայան է իջել

Հովիկ Աբրահամյանն ուղիղ օդանավակայան է իջել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Նրան դիմավորել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք, ապա Աբրահամյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ վերջինս ծաղիկներ է դրել պատերազմում զոհվածների հուշարձանին: 



 



Այս ուղևորությունը գրավել է ստեփանակերտցիների ուշադրությունը նրանով, որ առաջին անգամ օգտագործվել է Ստեփանակերտի օդանավակայանը, որն այդպես էլ կառուցման օրվանից չի օգտագործվել. Հովիկ Աբրահամյանի ուղղաթիռն իջել է այստեղ: Հիշեցնենք, որ դեռ օդանավակայանի կառուցման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր Ստեփանակերտ թռչող առաջին օդանավի ուղևորը լինել, սակայն այդ օրն այդպես էլ չեկավ, քանի որ ադրբեջանցիները խոստացան ռմբակոծել հայկական ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում:



 



Նշենք, սակայն, որ ուղղաթիռ իջնեցնելն ու ինքնաթիռ իջեցնելը բոլորովին տարբեր բաներ են, և ուղղաթիռի պարագայում վտանգը նվազագույն է: Ի դեպ, չգործող օդանավակայանի գործունեությունը կառավարելու համար ԼՂՀ-ում անգամ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն է գործում, որի պետը հայտնի Դմիտրի Ադբաշյանն է: