Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. քառյակի համատեղ հայտարարությունը

Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. քառյակի համատեղ հայտարարությունը

Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. քառյակի համատեղ հայտարարությունը 

Խորհրդարանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը, համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:



 



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:



 



Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է  40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք.



1.      Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի:



 



2.      Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է:



 



3.      Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը:



 



4.      Էլեկտարաէներգետիկ համակարգում ֆինանսական ¦ճեղքվածքը§ հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ՝ բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը:



 



ՀՀ իշխանություններից պահանջում ենք.



 



1.      Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:



 



2.      Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ:



 



3.      Մինչև վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:



 



Միաժամանակ քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները: