ՀՀ պատվիրակությունը անտարբե՞ր է եղել Ալիևի ելույթին

ՀՀ պատվիրակությունը անտարբե՞ր է եղել Ալիևի ելույթին

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, ով գտնվում է Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստաշրջանում, նշել է, որ պատվիրակության նման թույլ կազմ, որը հիմա ներկայացվում է ԵԽԽՎ-ում, Հայաստանը երբեք չի ունեցել:



 



Իգիթյանի խոսքերով` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 1 ժամից ավել ելույթ ունեցավ` թե ինչպիսի տնտեսական զարգացում ունեն, ինչպիսի միջազգային լավ համբավ ունենի, ինչ մեծ ձեռքբերումեր ունեն մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Բայց ելույթի զգալի մասը վերաբերում էր Հայաստանին, անուղղակի ձեւով` Ղարաբաղին,  անընդհատ շատ կոպիտ զրպարտություններ էին հնչում մեր հանդեպ եւ ԼՂՀ հարցը խեղաթյուրված կերպով ներկայացվում էր  եվրոպական հանրությանը, եւ այդ ամբողջ ընթացքում հայկական պատվիրակությունը նստած, ես նույնիսկ ժպիտ տեսա որոշ պատվիրակների դեմքին, եւ որեւէ արձագանք մեր պատվիրակության կողմից չեղավ»:



 



Իգիթյանի դիտարկմամբ` շատ տարօրինակ է այն հանգամանքը, որ հերթագրված հարց տվողների  ցուցակում չկար Հայաստանի որեւէ ներկայացուցչի անուն:



 



Առավել Մանրամասն՝ այստեղ: