Այդ խնդիրների մասին խոսում են բոլորը, այդ թվում և Քոչարյանը

Այդ խնդիրների մասին խոսում են բոլորը, այդ թվում և Քոչարյանը

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում  համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը հնարավոր է:



 



«Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», - ասել է Մարգարյանը` հավելելով, որ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է. - «Բայց սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ՝ ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:



 



Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ նա ազդեցություն ունի քաղաքական գործընթացների, այդ թվում քառյակի վրա` Մարգարյանը հավաստիացրեց, որ այս պահին «Քոչարյանը քառյակի հետ հարաբերություններ չունի»:



 



Դիտարկմանը, թե շատերը պատահական չեն համարում, որ երկրորդ նախագահի և քառյակի մոտեցումները համընկնում են, պատգամավորն արձագանքել է. - «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը»:



 



Թեմայի մանրամասները՝ այստեղ: