Ալիևը Ստրասբուգում գոռգոռում է, մենք Երևանում՝ ուրախանում

Ալիևը Ստրասբուգում գոռգոռում է, մենք Երևանում՝ ուրախանում

Հայրենի կայքերն ու ֆեյսբուքահայությունը մե քեֆ մե ուրախության մեջ են, ինչ է, թե Ալիևը ԵԽԽՎ-ում (Ստրասբուրգ), պատասխանելով անդուր հարցերի հունից դուրս է եկել, մատ է թափ տվել, բացականչել է՝ ստում ես ու նման բաներ: Ինչի՞ համար է այս մե քեֆ մե ուրախությունը: Որ հանկարծ չմտածե՞նք՝ Ալիևը քաջ է:



 



Իսկ ինչու չմտածե՞նք որ, ինչո՞ւ համեմատություն չանցկացնե՞նք, որ նրա ու մեր նախագահի միջև: Իմ կարծիքով շատ էլ լավ է արել, որ բրիտանացի լրագրողի լեզուն տեղն է դրել՝ ասելով՝ ստում ես: Դուխ ունի, ուրեմն: Վերջին հաշվով ո՞վ է այդ թոկից փախածը, որ պեության ղեկավարին ասում է խախտումներով ես ընտրվել, և այն էլ այն դեպքում, երբ այդ նույն Բրիտանիայի դիտորդները թանկ-թանկ նվերներով են հեռացել Ադրբեջանից՝ թողնելով հաղորդագրություն այն մասին, որ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան:



 



Աշխարհը գիտի ով է Ալիևը, բայց դու տես, թե ինչ է անում նա, երբ զայրացնում են: Մեզ էլ են միջազգային բեմերում (Աստանայից մինչև Ստրասբուգ) հաճախ զայրացնում, ինչո՞ւ չենք զայրանում, ձեռքներս սեղանին խփում: Թող ասեն՝ Սերժ Սարգսյանը հունից դուրս եկավ, բայց չասեն՝ քնեց կամ լռեց:



 



Էդիկ Անդրեասյան